ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փողահպատակությունից՝ թյուրքահպատակություն

Փողահպատակությունից՝ թյուրքահպատակություն
08.04.2023 | 10:18

Ձևականորեն դեռևս «ՀՀ իշխանություն», իսկ գործնականում «Էրմենիստանի կառավարչություն» կոչվող փողահպատակ խառնամբոխը սահուն կերպով թյուրքահպատակության է գնում՝ իր հետ հպատակության տանելով ձևականորեն դեռևս «Հայաստանի Հանրապետություն», իսկ գործնականում «Էրմենիստանի կուսակալություն» կոչվող տարածքի դյուրահավատ ազգաբնակչությանը: Թյուրքական ուղեղային կենտրոններում խնամքով մշակված և հմտորեն իրականացված.

ա ) հայաստանյան գործակալական ցանցի միջոցով իշխանության զավթումը,

բ ) պայմանավորված պատերազմում խայտառակ պարտությունը,

գ ) ազգաբնակչության աննախադեպ պառակտումը՝ նախկին - ներկա իրար հոշոտելու պատրաստ հատվածներով,

դ ) «խաղաղ և բարեկեցիկ ապագայի» կեղծ տեսլականի ամրապնդումը

ընդամենը մի քանի տարում գրեթե ամբողջությամբ չեզոքացրին ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ազգային-պետական դիմադրողականությունը՝ վերածելով նրանց «ժողովրդավարության բարձրագույն լիգայի» երկրի «երջանիկ ու հպարտ» քաղաքացիների, որոնք «գարնանային հյութեղ արոտավայր դուրս եկած հորթի հրճվանքով» սլանում են դեպի հպատակություն...թյուրքահպատակություն :

Այլևս անիմաստ և ծիծաղահարույց է փողահպատակ «էրմանիստանի կառավարչության» կողմից որևէ հայանպաստ արարք ակընկալելը...կամ

«քաղաքակիրթ քաղաքական մեթոդների» կիրառմամբ նրանց իշխանության ղեկից հեռացնելը :

Պիղծ և փողահպատակ այս խառնամբոխի գործունեությունը կասեցնելու և դեռևս «Հայաստանի Հանրապետություն» կոչվող տարածքը վերջնական թյուրքահպատակությունից փրկելու այլևս մեկ տարբերակ է մնացել՝ սթափ և ազգանվեր ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ և ԱԶԳԱՅԻՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ մեկնարկ : Այլ տարբերակ չի մնացել...որևէ այլ տարբերակը Չարենցի խոսքերով ասած՝ միրաժ է. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3284

Մեկնաբանություններ